23.11.2024
Մենաշնորհները խեղդում են տնտեսությունը. թեժ բանավեճ ԱԺ-ում
prev Նախորդ նորություն

Հրապարակվել է սահմանադրական հանրաքվեի մասնակիցների նախնական ցուցակները

ՀՀ ոստիկանությունը հրապարակել է սահմանադրական հանրաքվեին մասնակցության իրավունք ունեցող քաղաքացիների նախնական ցուցակները: Ցուցակները տեղադրված են ոստիկանության պաշտոնական կայքէջում:

Նշվում է, որ հանրաքվեին մասնակցության իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակում անճշտությունների դեպքում կարելի է դիմել լիազոր մարմիններին՝ տեղական անձնագրահին բաժին կամ ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների բաժին:

Լիազոր մարմինը դիմումից հետո հինգ օրվա ընթացքում, սակայն ոչ ուշ քան 2015թ.-ի դեկտեմբերի 2-ը, անհրաժեշտության դեպքում ճշտումներ կմտցնի ցուցակում:

Սահմանադրական հանրաքվեն տեղի կունենա դեկտեմբերի վեցին: Մինչ այդ ՀՀ խորհրդարանը հավանություն է տվել օրինագծին, որը թույլ է տալիս քաղաքացիներին քվեարկել ոչ միայն անձնագրերով, այլ նաև նույնականացման քարտերով: Խորհրդարանի այդ որոշումը, սակայն հարուցել է իրավապաշտպանների դժգոհությունը:

Ըստ իրավապաշտպանների, քանի որ նույնականացման քարտի վրա անհնար է ԿԸՀ-ի կնիք դնել, որը դրվում է քվեարկած քաղաքացիների անձնագրերում, ապա դա հնարավորություն է տալիս քարտի տիրոջը մի քանի անգամ քվեարկել:

Այդ վտանգի մասին, մասնավորապես, նշում է Transparency International հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացուցիչ Հերիքնազ Տիգրանյանը: Նրա խոսքով, ID քարտերով քվեարկությունը իր մեջ հարցեր է պարունակում: Մի կողմից, առկա է հանրաքվեի կեղծման վտանգ՝ կրկնակի քվեարկության միջոցով, մյուս կողմից, եթե արգելվի նույնականացման քարտերով քվեարկությունը, ապա հազարավոր քաղաքացիներ կզրկվեն քվեարկելու իրավունքից, քանի որ նրանք չունեն անձնագիր: