4.04.2026
Մամուլի տեսություն. Իրանից ներկրվող գազի ծավալները պետք է շեշտակի աճեն
prev Նախորդ նորություն

Խոշոր հարկատուների բյուջե վճարած գումարները նվազել են 15.3%-ով

Հայաստանի խոշոր հարկ վճարողները այս տարվա հունվար-հունիս ամիսներին 15.3%-ով ավելի քիչ հարկեր են վճարել՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Եթե նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հազար ամենախոշոր հարկատուները վճարել են ընդհանուր առմամբ 801.6 միլիոն դոլար հարկ, ապա այս տարի այդ ցուցանիշը կազմել է 678.7 միլիոն դոլար, փոխանցում է Ազատությունը:

Այդ ցուցանիշները տարօրինակ են կառավարության անդամների անընդհատ հնչող տնտեսական աճի մասին հայտարարությունների ֆոնին: Չնայած եթե սկզբում տնտեսական բլոկի նախարարները 2015թ.-ին խոստացել են 4%-ոց տնտեսական աճ, ապա այսօր խոսվում է միայն 1%-ոց աճի մասին:

Չնայած մի շարք կարևոր ցուցանիշների անկմանը, այդ թվում հարկահավաքման, վարչապետ Հովիկ Աբրահամյանը շարունակում է դատարկ խոսակցություններ համարել այս տարի տնտեսական անկման մասին իրատեսական կանխատեսումները:
Կառավարությունը Որատանի վաճառքից կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի թանկացումը
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար