24.11.2024
Հայաստանը շարունակելու է խորացնել իր մասնակցությունը ՀԱՊԿ-ում ու ԵԱՏՄ-ում. Շարմազանով
prev Նախորդ նորություն

ԵՄ-ՀՀ համաձայնագիրը նոր դռներ է բացում. Սվիտալսկի

Եվրամիություն-Հայաստան համաձայնագիրը նոր դռներ է բացում, բայց այն պետք է տեսանելի լինի սովորական հայաստանցուն։ Այս մասին ասուլիսում հայտարարել է Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։


«Այժմ մենք կենտրոնացած աշխատում ենք, որպեսզի համաձայնագիրը լավագույնս կյանքի կոչվի: Եվ սա անում ենք սովորական հայաստանցու համար՝ դիվանագետները բանակցել են այս փաստաթղթի շուրջ, բայց այն հասարակ քաղաքացիների համար է», - ասել է Սվիտալսկին։


Դեսպանն ընդգծեց, որ համաձայնագիրը համագործակցային բնույթի է, ինչը նշանակում է, որ այն համատեղ ջանքերի ու պարտականությունների մասին է, կողմերը հանձնառություն են վերցրել ինտենսիվացնել իրենց հարաբերությունները և խոսքը տարբեր ոլորտների մասին է՝ կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների, դեմոկրատիայի և այլն: Ըստ նրա,  Եվրամիությունը քաջալերում է, աջակցում է, բայց երբեք չի պարտադրում։


«Վստահ ենք, որ հանձնարարականները լավ ոգով կկատարվեն։ Ես շատ լավատես եմ, նաև շատ լավատես եմ իրագործման առումով և հավատում եմ, որ այս համաձայնագիրը նոր որակ կբերի մեր հարաբերություններին»,- հավելեց նա։


Հիշեցնենք, ուրբաթ օրը Բրյուսելում Հայաստանն ու Եվրամիությունը Արեւելյան գործընկերության գագաթաժողովի շրջանակներում ստորագրեցին նոր Համապարփակ և ընդլայնված գործակցության համաձայնագիրը