24.11.2024
Իրանի արտգործնախարար Մուհամադ Զարիֆը ժամանում է Երևան
prev Նախորդ նորություն

Հայաստանը շարունակելու է խորացնել իր մասնակցությունը ՀԱՊԿ-ում ու ԵԱՏՄ-ում. Շարմազանով

Հայաստանն արտաքին քաղաքականություն իրականացնելիս սպասարկում է բացառապես իր պետական ու ազգային շահերը: Այս մասին հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը՝ նոյեմբերի 27-ին Սանկտ Պետերբուրգի Տավրիդյան պալատի ԱՊՀ ՄԽՎ-ի Հայաստանի ներկայացուցչությունում՝  պատասխանելով «Արմենպրես»-ի թղթակցի հարցին՝ ՀԱՊԿ-ին ու ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության և Եվրամիության հետ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ:

Հայաստանն իրականացնում է արտաքին քաղաքականություն՝ հաշվի առնելով իր պետական ու ազգային շահերը եւ սպասարկում է բացառապես այդ շահերը: Եվրամիության հետ համաձայնագիրը հնարավորություն կտա շարունակել ժողովրդավարական բարեփոխումները.


«Այս պահին Երեւանում ընթանում են խորհրդարանական լսումներ ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցով: Պետք է նշեմ, որ այդ օրակարգը արհեստական է: Կարծում եմ մենք պետք է ոչ թե դադարեցնենք, այլ ակտիվացնենք ու խորացնենք մեր մասնակցությունը ԵԱՏՄ-ում: Հայաստանը շարունակելու է խորացնել իր մասնակցությունը ՀԱՊԿ-ում ու ԵԱՏՄ-ում»,-նշել է ՀՀ ԱԺ փոխնախագահը:


ԱԺ-ից տեղեկացնում են, որ այցի ընթացքում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը կհանդիպի ԱՊՀ ՄԽՎ խորհրդի գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Սերգեյ Անտուֆեւի հետ, կմասնակցի ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նիստին, ինչպես նաեւ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ զոհվածների հիշատակին նվիրված արարողությանը: