23.11.2024
Գիտակցում ենք, որ վիթխարի աշխատանք է սպասվում. Նալբանդյանը ստանձնեց նախագահությունը
prev Նախորդ նորություն

Վարչապետը խորհուրդ է տվել հայաստանցիներին չապրել «իլյուզիաներով»

«Մենք շատ հաճախ իլյուզիաներով ենք ապրում, կցանկանայի, որ մեզանում պրագմատիզմն ու ռացիոնալ մտածողությունը ավելի լայն տարածում ունենան», - «Մեդիամաքսի» հետ զրույցում ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը։


Հարցին, թե ո՞րն է Ձեր ամենամեծ բացահայտումը վարչապետի պաշտոնում, Կարեն Կարապետյանը պատասխանել է. «Ես կցանկանայի, որ մեզանում պրագմատիզմն ու ռացիոնալ մտածողությունը ավելի լայն տարածում ունենան։ Թվում է, որ ելնելով այն դժվարություններից, որ տեսել է մեր ազգը պատմության ընթացքում՝ մենք պետք է չափազանց պրագմատիկ ազգ լինեինք: Որոշ հարցերում այդպես է, սակայն շատ հաճախ իլյուզիաներով ենք ապրում»:


Կարեն Կարապետյանը նաև նշել է, որ վարչապետի պաշտոնում իրեն ամենաշատը զարմացրել է այն, որ «պոպուլիզմը դարձել է ուժեղ գործոն»:


«Շատ են մարդիկ, որոնք տեսախցիկի առջև մի բան են ասում, տեսախցիկից դուրս՝ այլ բան, իսկ իրականում մտածում՝ լրիվ այլ բան: Ինքս երբևէ տեսախցիկի առջև չեմ ասել որևէ բան, որին չեմ հավատացել: Չեմ փորձում որևէ մեկին արհեստական դուր գալ, սուտ խոսելը սկզբունքորեն չեմ ընդունում: Լինում են դեպքեր, երբ ճիշտն ասել չես կարող, բայց, կարծում եմ, չկան դեպքեր, երբ պետք է սուտ խոսել»,– ասել է նա: