23.04.2025
Մոսկվայում ահաբեկչություն են կանխել. հարձակումները պետք է սեպտեմբերի 1-ին կատարվեին
prev Նախորդ նորություն

Ավելի քան 60 հազար ամերիկացի ստորագրել է Սորոսին ահաբեկիչ ճանաչելու մասին պահանջագրի տակ

Ավելի քան 60 հազար ամերիկացի  ստորագրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված պահանջագրի տակ՝ պահանջելով ճանաչելու ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսին ահաբեկիչ: Այս մասին ասված է Սպիտակն տան կայքում հրապարակված պահանջագրի տեքստում:


ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ, ներկա պահի դրությամբ պահանջագիրը ստորագրել է 63 հազար 199 մարդ: Որպեսզի Սպիտակ տունն այն քննարկի, մինչև սեպտեմբերի 19-ը պահանջագիրը պետք է հավաքի ևս 37 հազար ստորագրություն:


Փաստաթղթում, մասնավորապես, ասվում է, որ Ջորջ Սորոսը միտումնավոր և մշտական հիմունքներով փորձել է ապակայունացնել և բռնության այլ ակտեր իրագործել ԱՄՆ և դրա բնակչության նկատմամբ: Ելնելով դրանից, Միացյալ Նահանգները և Արդարադատության նախարարությունը պետք է անհապաղ Ջորջ Սորոսին և նրա բոլոր կազմակերպություններն ու անդամներին հռչակի ահաբեկիչներ՝ առգրավելով ունեցվածքն ու ակտիվները համաձայն օրենքի:

Սորոսը ամերիկացի ֆինանսիստ ու ներդրող է, ում գործունեությունը ոչ միանշանակ գնահատականի է արժանանում: Բացի ֆինանսներից, Ջորջ Սորոսն ակտիվ զբաղվում է նաև քաղաքականությամբ ու չի թաքցնում, որ, մասնավորապես, իր հիմնաադրամները աջակցել են Ուկրաինայում իշխանափոխությանը 2004 թվականին և 2013 թվականի եվրոմայդանին:

Պուտին. Ճնշումը ԿԺԴՀ-ի նկատմամբ ճանապարհ է, որը ոչ մի տեղ չի տանում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար