Մոսկվայում ահաբեկչություն են կանխել. հարձակումները պետք է սեպտեմբերի 1-ին կատարվեին
Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայությունը հայտարարում է, որ հարձակումներ են կանխարգելել խաղաղ բնակչության դեմ, որոնք պետք է իրականացվեին «Իսլամական պետության» հետ կապված ահաբեիչներ սեպտեմբերի 1-ին՝ Մոսկվայում:
Հաղորդվում է, որ ձերբակալվել է երկու մարդ, որոնցից մեկը ենթադրաբար պետք է ինքն իրեն պայթեցներ, մյուսը՝ հարձակվեր մարդկանց վրա սառը զենքով: Ըստ պաշտոնական հաղորդագրության, ձերբակալվածներից մեկն ավելի վաղ ինտերնետում տեսաուղերձ է հրապարակել՝ հավատարմության խոստում տալով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը:
«Դրանից հետո նա նախատեսել էր հարձակումներ կատարել քաղաքացիական անձանց վրա սառը զենի գործադրմամբ», - ասված է Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայության հաղորդագրության մեջ:
Երկրորդ ձերբակալված անձը, ում մոտից առգրավվել է մեծ ուժգնույթան ինքնաշեն պայթուցիկ սարք, Դաշնային անվտանգության ծառայության տվյալներով, պատրաստվում էր դառնալ ահաբեկիչ-մահապարտ՝ ինքն իրեն պայթեցնելու միջոցով: