21.04.2025
Մամուլի տեսություն. Գեներալի զայրույթն ու ՀՀ իշխանական ապագա կոնֆիգուրացիան
prev Նախորդ նորություն

«Հրազդան» մարզադաշտը միջազգային բորսաներում հանվել է աճուրդի

«Հրազդան»մարզադաշտը միջազգային բորսաներում հանվել է աճուրդի: Այս մասին VERELQ-ին հայտում են աղբյուրները:


Հարցի առնչությամբ պաշտոնապես մեկնաբանություն ստանալ չհաջողվեց:


Հիշեցնենք, ԱԺ նախկին պատգամավոր Աշոտ Աղաբաբյանին պատկանող «Հրազդան» մարզադաշտը 2015 թվականին դատարանի կողմից սնանկ էր ճանաչվել:


«Հրազդան» մարզադաշտը բացվել է 1971 թվականին, Խորհրդային ժամանակներում խոշորագույն մարզադաշտերից մեկն էր ողջ Խորհրդային Միությունում։ Հենց այս մարզադաշտում «Արարատ» թիմի ֆուտբոլասերները ականատես եղան ակումբի հաղթանակներին, ինչը հանգեցրել է 1973 թվականին գավաթի հաղթանակի։

Տարողությունը՝ 53600, այդ թվում Յարուս՝ 16900, Հյուսիսային տրիբունա՝ 11750, Հարավային տրիբունա՝ 11750, Արևմտյան տրիբունա՝ 8100, Արևելյան տրիբունա՝ 5100։

Սվիտալսկի. Հայաստանի էներգետիկ ոլորտն առաջնահերթություն է Եվրամիության համար
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար