24.11.2024
Գիշերն առաջնագծում հանգիստ է եղել. Հասրաթյան
prev Նախորդ նորություն

Վարչապետ. Կառավարությունը նախատեսում է սեփական եկամուտների ամբիցիոզ աճ

Հայաստանի կառավարությունը 2017-2022 թվականներին նախատեսում է սեփական եկամուտների ամբիցիոզ աճ:


«Շատ կոշտ հաստատուն ծախսերի կառավարում ենք նախատեսում», - կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:   


Պաշտոնյան նշեց, որ հեշտ չի լինելու և հանձնարարականներ տվեց գործադիրի անդամներին՝  տնտեսված միջոցներն ուղղել դեպի տնտեսական աճ ապահովող ծրագրեր։ Կարապետյանի խոսքով՝ բավականին դժվար իրագործելի հայտանիշներ են սահմանում հարկեր-ՀՆԱ հարաբերակցության ուղղությամբ, ՀՀ արտաքին պարտքի կայունության վերաբերյալ, իսկ դեֆիցիտի ուղղությամբ պահանջվելու է առավելագույնս համակարգված աշխատանք:


Գործադիրը նաև հավանություն տվեց ՀՀ 2018-2020 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրին, համաձայն որի՝  2018 թվականի պետական բյուջեի մուտքերի ծավալը ծրագրավորվում է ավելացնել շուրջ 150.3 մլրդ դրամով: