20.04.2025
Վարչապետ. Կառավարությունը նախատեսում է սեփական եկամուտների ամբիցիոզ աճ
prev Նախորդ նորություն

Հայկական կողմը բանակցությունների կողմնակից է. Նալբանդյան

Հայաստանը երբեք չի հրաժարվել Լեռնային Ղարաբաղի հարցով հանդիպումներից՝ թե՛ ամենաբարձր մակարդակով, թե՛ ԱԳ նախարարների մակարդակով: Որպես ապացույց՝ առաջիկա օրերին բացառված չէ հերթական հանդիպումը ԱԳ նախարարների մակարդակով: Այս մասին Ազգային Ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:


«Հայկական կողմը բանակցությունների կողմնակից է»,- ընդգծեց նա:


Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի երեկ տարածած հայտարարությանը, որում անդրադարձ էր արվում հուլիսի 4-ին շփման գծում հերթական սրացմանը և Ադրբեջանի սադրանքին, Նալբանդյանը նշեց, որ  համանախագահները պետք է արձագանքեին, ինչն էլ արեցին:


«Մինչ այդ արձագանքը մենք խոսել էինք ԵԱՀԿ համանախագահների և Կասպրշիկի հետ», - տեղեկացրեց նա:


Հարցը, թե այս պահին ի՞նչ փաստաթուղթ կա, որի շուրջ աշխատում են կողմերը, ՀՀ ԱԳ նախարարի կողմից մնաց անպատասխան: 

Առաջիկա 10-15 տարիներին Հայաստանը չի մտածի եվրասիական միասնական արժույթի մասին. ԿԲ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար