9.07.2025
ՀՀ-ին մարդու իրավունքների պաշտպանություն պետք չէ՞. ԱԺ-ն այլևս  հանձնաժողով չի ունենա
prev Նախորդ նորություն

Սամվել Բաբայանի կալանքի ժամկետը երկարաձգվել է երկու ամսով

Արցախի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի կալանքի ժամկետը
երկարաձգվել է երկու ամսով:

Այս մասին հայտնել է Սամվել Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանը: «Սամվել Բաբայանը չի ցանկացել ներկա գտնվել դատական նիստին»,- նշել է նա:


Հիշեցնենք, Սամվել Բաբայանը կալանավորվել է Հայաստան Վրաստանից «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակում: Նախկին հրամանատարին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի և 235.1 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։


Թեև Սամվել Բաբայանի փաստաբանը դրական ակնկալիքներ ուներ, սակայն ապրիլի 21-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժեց Բաբայանի կալանքի վերաբերյալ ներկայացված բողոքը:

Արցախում հակառակորդի կրակոցից 21-ամյա զինծառայող է զոհվել
Հաջորդ նորություն next
 Ալիևը ժամանել է ԱՄԷ և հանդիպում է ունեցել երկրի նախագահի հետ
09.07.2025
Ալիևը ժամանել է ԱՄԷ և հանդիպում է ունեցել երկրի նախագահի հետ