7.09.2026
Լուսանկարը` b24.am
prev Նախորդ նորություն

Գեներալ Տեր-Գրիգորյանցը հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից

Լուսանկարը` Alphanews
Լուսանկարը` Alphanews

Հայաստանի զինված ուժերի կայացման ակունքներում կանգնած և պաշտպանության գերատեսչությունում 1990-ականներին բարձր պաշտոններ զբաղեցրած գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը հրաժարվել է Հայաստանի Հանրապետության անձնագրից: Ռուսաստանում բնակվող ռազմական գործիչն իր այս քայլը պայմանավորել է երկրի գործող իշխանությունների վարած քաղաքականության հետ խիստ անհամաձայնությամբ:


«Իրավունք» պարբերականի հետ զրույցում ԽՍՀՄ և ՀՀ գեներալ-լեյտենանտը, որը ժամանակին հանդիսացել է հայկական բանակի ձևավորման և Հայաստանում ռուսական ռազմական ներկայության ստեղծման առանցքային նախաձեռնողներից մեկը, մանրամասնել է իր որոշման դրդապատճառները: Նրա խոսքով՝ ինքն անձամբ է ներկայացել հյուպատոսարան և հանձնել անձնագիրը, ինչն առաջացրել է դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցների զարմանքը:


Բացատրելով իր արարքի մոտիվները՝ Տեր-Գրիգորյանցը սուր քննադատության է ենթարկել երկրի ղեկավարությանը։ «Բա ի՞նչ անեմ, երբ Հայաստանում եկել են իշխանության մարդիկ, որոնք դավաճանել են մի բուռ մնացած հայ ժողովրդին և ուզում են թուրքերի միջոցով ոչնչացնել»,- նշել է նա:


Գեներալը հավելել է, որ անձնագիրը վերադարձնելուց հետո ՀՀ նախագահի աշխատակազմից ստացել է քաղաքացիությունից զրկվելու մասին պաշտոնական ծանուցում: «Դե, ցտեսություն, իմ հարազատներ։ Ես այլևս երբեք Հայաստան չեմ գա։ Վե՛րջ»,- եզրափակել է ռազմական գործիչը:

Բյուրեղավանում  աղիքային վարակի դեպքեր են գրանցվել. նոր փորձանմուշներ են վերցվում
Հաջորդ նորություն next
 Վրաստանում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրեր՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին
04.09.2026
Վրաստանում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրեր՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին