4.10.2024
Մեկնարկել են ՀՀ-ԵՄ օդային ազատ փոխադրումների մասին համաձայնագրի շուրջ բանակցությունները
prev Նախորդ նորություն

ՊՆ. Անընդունելի է հակամարտությունների լուծումը ռազմական ճանապարհով

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ելույթ ունենալով Մոսկվայում ընթացող միջազգային անվտանգության VI-րդ համաժողովին հայտարարել է, որ անընդունելի է լուծելհակամարտությունները ռազմական ճանապարհով:


«Իհարկե, հնարավոր է էսկալացիայի միջոցով աշխուժացնել բանակցությունները, բայց այդ եղանակով կանխատեսել դրա հետևանքները շատ դժվար է: Նման գործողություններն ավարտվում են խաղաղ բանակցություններով, փոխզիջումներով, հրադադարի պահպանման  մասին համաձայնագրերով և ստացվում է, որ պատերազմի աղետալի բոլոր հետևանքները միտված են միայն կողմերը բանակցային դիրքերը մեղմելուն: Այսինքն՝ անձանց, որոնք որոշումներ են կայացնում, դարձնել ավելի ադեկվատ ու սթափ մտածող», —Rusarminfo-ի հաղորդմամբ ասել է ՀՀ պաշտպանության նախարարը: Նրա համոզմամբ՝ ուժի կիրառումը չի հանդիսանում հակամարտությունների լուծման ուղի:   


Վիգեն Սարգսյանը նաև նշել է, որ 21-րդ դարում ուժի չկիրառման կամ դրա սպառնալիքի սկզբունքի վրա պետք է շեշտադրում արվի: Դրա վրա, նրա խոսքով, պետք է կենտրոնացվեն միջազգային հանրության ջանքերը:

Նկարում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը և ՀՅԴ բյուրոյի պատասխանատու Հրանտ Մարգարյանը, կոլաժ՝ VERELQ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` inter-freight.by
03.10.2024
Հայաստանը խստացնում է արտադրանքի անվտանգության վերահսկողությունը ԵԱՏՄ շրջանակներում