7.06.2026
Ստացվում են կեղծ զանգեր․ ՆԳ նախարարությունը զգուշացնում է
prev Նախորդ նորություն

Մի ուժ չի կարողանալու իշխանություն ձևավորել. Էդմոն Մարուքյան

Մի ուժ չի կարողանալու իշխանություն ձևավորել: Այս մասին քվեարկությունից հետո հայտարարեց "Լուսավոր Հայաստան" կուսակցության նախագահ, վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը:


Նրա խոսքով, իր ակնկալիքն այն է, որ պառլամենտարիզմը կվերադառնա Ազգային ժողով և որ Հայաստան կվերադառնա ցնցումներից զերծ հանգիստ կյանք:


Ըստ Մարուքյանի՝ մասնակցությունը բարձր է, ինչը նշանակում է, որ քարոզարշավում քաղաքական ուժերին հաջողվել է ակտիվացնել ժողովրդին և բերել նրանց ընտրատեղամաս:


"Ժողովրդի ուղերձը լինելու է այն, որ մի ուժ չի կարող իշխանություն ձևավորել, դրեք մի կողմ ձեր ամբիցիաները և բանակցեք":


Նա նաև նշեց, որ իրենց ուժի ձերբակալվածներ չկան:


 

Հրատապ պարզաբանման պահանջ. ո՞վքեր են այդ հավելյալ հազարավոր ընտրողները
Հաջորդ նորություն next