7.06.2026
Մի ուժ չի կարողանալու իշխանություն ձևավորել. Էդմոն Մարուքյան
prev Նախորդ նորություն

Հրատապ պարզաբանման պահանջ. ո՞վքեր են այդ հավելյալ հազարավոր ընտրողները

Հրատապ պարզաբանման պահանջ.

Ընտրական գործընթացի հետ կապված մտահոգիչ հարցերն ու անհամապատասխանությունները շարունակվում են ի հայտ գալ։

Մասնավորապես, հունիսի 6-ին Ներքին գործերի նախարարությունը հրապարակել է, որ Հայաստանի Հանրապետությունում ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 2 միլիոն 485 հազար 851 մարդ, իսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն՝ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 2 միլիոն 503 հազար 996 մարդ։ Այս տվյալների միջև առկա է շուրջ 18 հազար ընտրողի տարբերություն, ինչը չի կարող աննկատ մնալ և պահանջում է հստակ ու սպառիչ բացատրություն։


Հարց է առաջանում՝ ո՞վքեր են այդ հավելյալ հազարավոր ընտրողները, որտեղի՞ց է առաջացել այս տարբերությունը և ինչո՞վ է պայմանավորված այն։


ԲՀԿ նախընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու Իվետա Տոնոյան



 


 

Դիմակավորված անձինք Գյումրիում շրջափակել են «Ուժեղ Հայաստանի» գրասենյակը
Հաջորդ նորություն next