18.02.2026
Ֆոտո. armenpress.am
prev Նախորդ նորություն

Սերժ Սարգսյանի նկատմամբ կիրառված երկրից չբացակայելու արգելքը վերացվել է

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի առնչությամբ հարուցված նոր քրեական վարույթով կիրառված խափանման միջոցը՝ երկրից չբացակայելու արգելքը, վերացվել է։ Այս մասին հայտնել են Հակակոռուպցիոն դատարանից։


«Քանի որ դատավորը փոխարինող է եղել, այդ պատճատով նա չէր կարող վերացնել: Դատավորը պարտավորեցրել է դատախազությանը՝ վերացնել կիրառված խափանման միջոցը»,-ասացին դատարանից:՛


Հիշեցնենք, որ դրվագը վերաբերում է 2019թ. հանգուցյալ գործարար Միխայիլ Բաղդասարովի ցուցմունքի հիման վրա հարուցված գործին։ Այս գործի շրջանակներում Սերժ Սարգսյանի ելքը երկրից փակվել էր։


«Սերժ Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել այն բանի համար, որ նա 1998-2010 թվականներին ռուսաստանաբնակ գործարարից՝ Միխայիլ Բաղդասարովից, պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք, որը դրսևորվել է Հայաստանի Հանրապետությունում արտոնյալ պայմաններով գործունեություն ծավալելու դիմաց ստացված եկամտի կեսը Ս. Սարգսյանին փոխանցելով:


Քրեական հետապնդումը հարուցվել է նախկին Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, որը համապատասխանում է գործող Քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին, այն է՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը»,-նշել էին դատախազությունից։

Ներխուժել են ԱԺ նախկին պատգամավորի աշխատասենյակ
Հաջորդ նորություն next
 Իրանի դեմ նոր պատերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին. Էրդողան
18.02.2026
Իրանի դեմ նոր պատերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին. Էրդողան