18.02.2026
Ֆոտո. armenpress.am
prev Նախորդ նորություն

Զախարովա. Երևանը «մոռացել է» Հայկական երկաթուղիներում ռուսական ներդրումների մասին

Ռուսաստանը հետևողականորեն պաշտպանել է բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակումը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան իր հերթական ճեպազրույցի ժամանակ։


Նրա խոսքով՝ Հայկական երկաթուղիները ավելի քան 20 տարի գտնվում են Հարավկովկասյան երկաթուղիների կառավարման ներքո, և այս ընթացքում ռուսական ընկերությունը ոչ միայն հետևողականորեն կատարել է համաձայնագրի բոլոր պայմանները. «Հնարավոր է՝ նրանք մոռացել են դրա մասին Երևանում։ Ռուսաստանը զգալի ներդրումներ է կատարում ենթակառուցվածքների և շարժակազմի մեջ՝ ապահովելով մեծ թվով աշխատատեղեր, ինչը, իմ կարծիքով, պետք է հաշվի առնեն նաև նրանք, ովքեր ցանկանում են բարձրաձայնել այս հարցի մասին Հայաստանում։ Ռուսական օպերատորը մի կառույց է, որը չի զրկում հանրապետությանը մրցակցային առավելություններից, այլ ստեղծում է դրանք»։


Զախարովան հավելել է, որ ռուսական օպերատորները չեն զրկում Հայաստանին մրցակցային առավելություններից, այլ, ընդհակառակը, ստեղծում են դրանք։ Ռուսաստանի դիրքորոշումը գազատարի՝ Ադրբեջան և Թուրքիա մուտք ապահովող հատվածների վերականգնման վերաբերյալ ավելի վաղ հայտնել էր փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

Ֆոտո. armenpress.am
Հաջորդ նորություն next
 Իրանի դեմ նոր պատերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին. Էրդողան
18.02.2026
Իրանի դեմ նոր պատերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին. Էրդողան