9.02.2026
Լուսանկարը` sputnik
prev Նախորդ նորություն

Ծառուկյանը վաղը հայտարարություն կանի. "Հրապարակ"

"Հրապարակ" օրաթերթը գրում է.


Օրեր առաջ երիտասարդության հետ հանդիպման ժամանակ Գագիկ Ծառուկյանն ասել էր, որ մասնակցելու է ընտրություններին, բայց ձևաչափի, իրենց թեկնածուի և այլ հարցերի մասին առաջիկայում հանդես կգա առանձին հայտարարությամբ՝ խոստանալով «հետաքրքիր լուծում»։


Մեր աղբյուրներն ասում են՝ չի բացառվում, որ հենց վաղը Ծառուկյանը հանդես գա նման հայտարարությամբ։


Հիշեցնենք, որ վերջին օրերին մամուլում ու սոցցանցերում շրջանառվում են լուրեր` տարբեր կոնֆիգուրացիաներով, Ծառուկյանի շուրջ լայն կոնսոլիդացիոն բևեռի ձևավորման մասին, ինչը նրա թիմը ոչ հերքում է, ոչ հաստատում, քանի որ առաջին կարևոր հայտարարությունը թիմի ղեկավարը` Ծառուկյանը պետք է անի:


VERELQ-ը հիշեցնում է, որ հիշյալ հանդիպման ժամանակ Գագիկ Ծառուկյանը նշել էր, որ մասնակցելու է առաջիկա ընտրություններին "Բարգավաճ Հայաստան" կուսակցությունով և "Առաջարկ Հայաստանին" ծրագրով: Եվ կրկնել, որ չի հավակնում վարչապետի պաշտոնին.


"Ես ասել եմ և ևս մեկ անգամ հաստատում եմ, որ վարչապետի հավակնություններ ու ցանկություններ չունեմ: Իսկ վարչապետի պաշտոնի թեկնածու իհարկե ունեմ, մեկի տեղը երեքը ունեմ՝ մեկը մեկից գրագետ, պատրաստված, ուժեղ",- ասաց նա:

 Լուսանկարը` sputnik
09.02.2026
Երևանի կենտրոնում երթևեկությունը կսահմանափակվի ԱՄՆ փոխնախագահի այցի պատճառով