26.11.2024
Փոփոխություններն անխուսափելի են, բայց ՕՐՕ-ն էլ փողոց դուրս չի գա
prev Նախորդ նորություն

Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Նախագահ Պուտինին

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Սանկտ Պետերբուրգի մետրոյում այսօր տեղի ունեցած ողբերգական պայթյունի կապակցությամբ, որը մարդկային զոհերի պատճառ է դարձել:


Սարգսյանը վստահություն է հայտնել, որ ՌԴ քաղաքային եւ դաշնային մարմինները կանեն ամեն հնարավորը, որպեսզի բացահայտեն տեղի ունեցածի պատճառները:


Սերժ Սարգսյանը խնդրել է իր կարեկցանքի եւ զորակցության խոսքերը փոխանցել բոլոր նրանց, ովքեր հարազատ եւ մտերիմ մարդկանց կորուստ են ունեցել, ինչպես նաեւ շուտափույթ ապաքինում է մաղթել բոլոր տուժածներին:


Սանկտ Պետերբուրգի մետրոյի կայարաններից մեկում ապրիլի 3-ին պայթյուն է տեղի ունեցել: Համաձայն ոչ պաշտոնական տեղեկատվության՝ պայթյունի հետևանքով զոհվել է 10 մարդ, ևս 20-ը տուժել: Զոհերի թվում կան նաև երեխաներ: