26.11.2024
Մուկուչյան. Քվեարկությանը մասնակցել է 1, 57 մլն մարդ, կամ՝ 60, 8%
prev Նախորդ նորություն

ՔԿ. Ստացվել է 98 հաղորդում͵ որոնք պարունակում են ընտրական իրավունքի խախտման հատկանիշներ

ՀՀ քննչական կոմիտեում, ժամը 21.00-ի դրությամբ, ստացվել է 98 հաղորդում͵ որոնք առերևույթ պարունակում են ընտրական իրավունքի խախտման՝ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեից: 


Ստացված հաղորդումներից 45-ը՝ Երևանում, 13-ը՝ Գեղարքունիքի, 4-ը՝ Կոտայքի͵ 9-ը՝ Լոռու, 3-ը՝ Վայոց Ձորի͵ 7-ը՝ Արագածոտնի͵ 8-ը՝ Տավուշի͵6-ը՝ Շիրակի͵ 2-ը՝ Արմավիրի͵ 1-ը՝ Սյունիքի մարզերում։


Նշվում է, որ ՀՀ ՔԿ տարածքային ստորաբաժանումներում ձեռնարկվում են անհրաժեշտ դատավարական գործողություններ՝ հաղորդումներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ։ Արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։