26.11.2024
Հրապարակվել են Էքզիթ-փոլի արդյունքները. ՀՀԿ՝ 46 տոկոս, «Ծառուկյան» դաշինք՝ 25 տոկոս
prev Նախորդ նորություն

Մուկուչյան. Քվեարկությանը մասնակցել է 1, 57 մլն մարդ, կամ՝ 60, 8%

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի ներկայացմամբ, ժամը 20:00-ի դրությամբ, 2 միլիոն 587 հազար 706 ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիներից ընտրություններին մասնակցել է 1 միլիոն 574 հազար 947-ը, կամ՝ 60, 86 տոկոսը:


Ժամը 20.00-ին Հայաստանի Հանրապետության բոլոր 2009 ընտրատեղամասերում ավարտվեց քվեարկությունը: Այս պահից սկսած ընտրատեղամասերում մեկնարկում է ձայների հաշվարկի գործընթացը:


Մինչ այս պահը դիտորդական տարբեր կազմակերպությունների կողմից, ինչպես նաև ընտրություններին մասնակից քաղաքական ուժերի վստահված անձանց և դիտորդների կողմից հրապարակած ընտրախախտումների վերաբերյալ հրապարակումներից վերլուծությունը ցույց է տալիս, որ ամենից տարածված ընտրախախտումը եղել է քվեարկության ուղորդումը, ընդ որում այս հարցում աչքի են ընկել հատկապես Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները:


Արդեն հրապարակվել են միջազգային հեղինակավոր BS/The Gallup International գործակալության իրականացրած էքզիթ-փոլի արդյունքները: Հարցվածների 46 տոկոսը պատասխանել է, որ քվեարկել է ՀՀԿ օգտին, 25 տոկոսը՝ «Ծառուկյան» դաշինքի, 10 տոկոսը՝ ԵԼՔ դաշինքի, 5 տոկոսը՝ ՀՅԴ, 4 տոկոսը՝ «Հայկական Վերածնունդի», 3 տոկոսը՝ ՕՐՕ դաշինքի, 3 տոկոսը՝ Կոնգրես-ՀԺԿի, 2 տոկոսը՝ Կոմկուսի, 2 տոսկոս՝ «Ազատ դեմոկրատների», Հարցվածների 2 տոկոսը հրարաժվել է ասել՝ ո ւմ օգտին է քվեարկել:


Հիշեցնենք, որ տեղամասերից դուրս գալուց հետո հարցումը կատարվել է շուրջ 30 հազար քաղաքացու շրջանում: