Հրապարակվել են Էքզիթ-փոլի արդյունքները. ՀՀԿ՝ 46 տոկոս, «Ծառուկյան» դաշինք՝ 25 տոկոս
Միջազգային հեղինակավոր BS/The Gallup International գործակալությունը իր հայ գործընկեր Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի հետ համատեղ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության պատվերով իրականացրել է էքզիթ-փոլ Հայաստանի ողջ տարածքով: Տեղամասերից դուրս գալուց հետո հարցրել են 30 հազար քաղաքացու:
Ինչպես հայտնում է panorama.am-ը, արդյունքները «Երկիր մեդիա»-ի ուղիղ եթերով հայտարարեցին Gallup International ներկայացուցիչ դոկտոր Ռասա Ալիսաուշկիենեն և Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ Գևորգ Պողոսյանը:
Ըստ այդմ՝ հարցվածների, 46 տոկոսը պատասխանել է, որ քվեարկել է ՀՀԿ օգտին, 25 տոկոսը՝ «Ծառուկյան» դաշինքի, 10 տոկոսը՝ ԵԼՔ դաշինքի, 5 տոկոսը՝ ՀՅԴ, 4 տոկոսը՝ «Հայկական Վերածնունդի», 3 տոկոսը՝ ՕՐՕ դաշինքի, 3 տոկոսը՝ Կոնգրես-ՀԺԿի, 2 տոկոսը՝ Կոմկուսի, 2 տոսկոս՝ «Ազատ դեմոկրատների», Հարցվածների 2 տոկոսը հրարաժվել է ասել՝ ո ւմ օգտին է քվեարկել: