8.01.2026
Ինչո՞ւ բենզինը նորից թանկացավ. ՏՄՊՊՀ պարզաբանումը
prev Նախորդ նորություն

Նոր սահմանադրությունը բարձրացնելու է Արցախի՝ մարտահրավերներին դիմակայելու պատրաստվածությունը

Նոր Սահմանադրությունն ամրապնդելու է այն կառուցակարգերը, որոնք ուղղված են Արցախի անվտանգության ապահովմանը, ժողովրդավարական համակարգի զարգացմանը, մարդու իրավունքների երաշխավորմանը և պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման արդյունավետության բարձրացմանը: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը:

Հիշեցնենք, Արցախում այսօր առավոտյան մեկնարկել է սահմանադրական հանրաքվեն:

«Նոր սահմանադրությունը նոր մակարդակի է բարձրացնելու Արցախի պատրաստվածությունը՝ և՛ ներքին, և՛ արտաքին մարտահրավերներին դիմակայելու իմաստով»,- ասել է նա:

Ղուլյանը կարծիք է հայտնել, որ քննարկումների արդյունքում իրենց հաջողվել է գտնել այն ճիշտ հավասարակշռությունը, որը հզորացնելով երկրի նախագահին, այդուհանդերձ չի թուլացնի խորհրդարանին: Հիշեցնենք, նոր սահմանադրությամբ Ղարաբաղում նախատեսվում է պահպանել և հզորացնել նախագահական կառավարումը:
ՀՀ զինված ուժերն ապաքաղաքական են, միջկուսակցական քննարկումներ բանակում չեն լինելու. ՀՀ նախագահ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
08.01.2026
Երևանն ու Բաքուն ապրանքների ցանկեր են փոխանակում փոխադարձ առևտրի համար. Փաշինյան