19.06.2025
ՊԵԿ նախագահը կառուցապատողների հետ քննարկել է ոլորտի խնդիրները
prev Նախորդ նորություն

«Շիրակ» օդանավակայանում ռումբի կեղծ ահազանգ հնչեցրած անձը ձերբակալվել է

Ահազանգը, իբր «Շիրակ» օդանավակայանում ռումբ կա տեղադրված, կեղծ է։


Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հիշեցրել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը՝ նշելով, որ ՆԳՆ ոստիկանության ծառայողները, համագործակցելով ԱԱԾ գործընկերների հետ և ձեռնարկելով անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, կեղծ ահազանգը կատարելու կասկածանքով ձերբակալել են 36-ամյա տղամարդու։


Օդանավակայանի բնականոն աշխատանքը վերականգնվել է։


Ավելի վաղ VERELQ-ը հայտնել էր, ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում ահազանգ էր ստացվել, որ «Շիրակ» օդանավակայանում ռումբ է դրված, և այն պայթելու է:

Եթե ես ԱԳ նախարար լինեմ, Սյունիքով միջանցքի հարցը 5 րոպում օրակարգից կհանեմ. Օսկանյան
Հաջորդ նորություն next
 Իսրայելը հայտնել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Ալի Շամդանիին ոչնչացնելու մասին
17.06.2025
Իսրայելը հայտնել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Ալի Շամդանիին ոչնչացնելու մասին