30.04.2025
ՀՅԴ-ականներն ու Սիրիայի դեսպանը քննարկել են ի դեմս Թուրքիայի արտաքին վտանգները
prev Նախորդ նորություն

«Շիրակ» օդանավակայանում ռումբի մասին ահազանգը կեղծ է. ՆԳՆ խոսնակ

Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ռումբի մասին ահազանգը կեղծ է, հայտնել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը՝ նշելով, որ օդանավակայանը վերադարձել է իր բնականոն աշխատանքին:


Ըստ Սարգսյանի՝ միջոցներ են ձեռնարկվում ահազանգն իրականացրած անձին գտնելու համար, հայտնում է Ազատությունը:


Հուլիսի 2-ի առավոտյան Ոստիկանության Շիրակի մարզային վարչությունն օդանավակայանում ռումբի մասին ահազանգ էր ստացել։


Սարգսյանն ասել էր, որ օդանավակայանի աշխատակիցները տարհանվել են, փրկարարները, սակրավորներն ու ոստիկանները տեղում աշխատում են։


 

ՊԵԿ նախագահը կառուցապատողների հետ քննարկել է ոլորտի խնդիրները
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ blog.ostrovok.ru
30.04.2025
Հայաստանը դեսպանություն է բացում Օմանում ռազմավարական կապերն ամրապնդելու նպատակով