19.04.2025
Երևանում թալանել են «Անի» հանրախանութը․ տնօրենի աշխատասենյակից տարել են չհրկիզվող պահարանը
prev Նախորդ նորություն

Մենք հպարտանում ենք մեր երկրի քուրդ քաղաքացիների արձանագրած հաջողություններով. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչներին Նավրոզի առթիվ։


«Հայաստանի քրդական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ,


Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա՝ Նավրոզի առիթով:


Գարնանային այս գեղեցիկ տոնը թող մեր քրդական ողջ համայնքի համար լինի երջանկաբեր:


Մենք հպարտանում ենք մեր երկրի քուրդ քաղաքացիների արձանագրած հաջողություններով: Նաև արձանագրում ենք այն խնդիրները, որոնք առկա են ինչպես ձեր, այնպես էլ մեր երկրի բազմաթիվ բնակիչների համար: Համոզված եղեք, որ մեր պետությունն ուշադիր է ու շահագրգիռ Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում:


Կրկին շնորհավորելով Նավրոզի առթիվ՝ մաղթում եմ ձեզ խաղաղ երկինք, առողջություն և հաջողություններ»,- ասված է ուղերձում:


 


 


 

ՆԱՏՕ-ն անկախ ազգերի ու ինքնիշխան պետությունների համար կործանիչ դիկտատոր է
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար