19.04.2025
Ջերմուկ տանող ճանապարհը տեղի ունեցած քարաթափման պատճառով երկկողմանի փակ է
prev Նախորդ նորություն

Երևանում թալանել են «Անի» հանրախանութը․ տնօրենի աշխատասենյակից տարել են չհրկիզվող պահարանը

Երևանում մարտի 20-ին թալանել են Կայարանում հայտնի «Անի» հանրախանութը։


Shamshyan.com-ի տեղեկություններով, գիշերը ժամը 03։40-ից 04։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը Արցախի պողոտայում գտնվող «Անի» հանրախանութի հետնամասից ճաղավանդակով պատուհանը կոտրել, վնասելու միջոցով մտել է տնօրենի աշխատասենյակ և այնտեղից գողացել մետաղե չհրկիզվող պահարանը։


Տեղում տնօրենը ոստիկաններին և քննիչներին և հայտնել է, որ գողացված չհրկիզվող պահարանում եղել է 5 մլն դրամ։


Ֆոտոլրագրողի տեղեկություններով, ժամեր անց ոստիկանության Էրեբունի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները որոնողական աշխատանքների արդյունքում ժողովրդին հայտնի «Վստրեչի կամրջի» տակ գտնվող Գետառում հայտնաբերել են կոտրված չհրկիզվող պահարանը։



 


 


 

Մենք հպարտանում ենք մեր երկրի քուրդ քաղաքացիների արձանագրած հաջողություններով. Փաշինյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար