25.11.2024
Մենք հպարտանում ենք մեր երկրի քուրդ քաղաքացիների արձանագրած հաջողություններով. Փաշինյան
prev Նախորդ նորություն

ՆԱՏՕ-ն անկախ ազգերի ու ինքնիշխան պետությունների համար կործանիչ դիկտատոր է

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ, գնդապետ Խաչիկ Ասրյանը հանդես է եկել հայտարարությամբ:


"Նախորդ 30 տարիների ընթացքում՝ հատկապես վերջին ժամանակահատվածում, Երկիր մոլորակի տարբեր անկյուններում տեղի են ունենում աշխարհաքաղաքական ազգակործան գործողություններ՝ հիմնականում մարդկությանը ստրկացնել և կործանել փորձող ՆԱՏՕ-ի անմիջական հրահրմամբ:

Ի՞նչ է իրենից ներկայացնում ՆԱՏՕ-ն: Իմ խորին համոզմամբ՝ ՆԱՏՕ կոչվող հյուսիսատլանտյան ռազմաքաղաքական դաշինքը, արդարության և խաղաղության կեղծ պաշտպանների անվան տակ, իսկ իրականում, լինելով Երկիր մոլորակում բնակվող ինքնուրույն ազգերի համար որպես կործանիչ դիկտատոր, 24-ժամյա ռեժիմով և անընդհատ, Երկիր մոլորակում հրահրում և կազմակերպում է նոր պատերազմներ՝ իր արյունոտ ցուցակի մեջ գտնվող հերթական ազգերին գայթակղելով, ենթարկեցնելով, այնուհետև ոչնչացնելով:

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունն ամբողջությամբ մերժում է մեր տարածաշրջանում, և, հատկապես Հայաստանի Հանրապետությունում ՆԱՏՕ-ի գործունեությունը և կոչ անում ՆԱՏՕ-ին՝ անհապաղ հեռանալ Հայաստանից, այլապես կհեռացնե՛նք", - ասված է հայտարարության մեջ: