24.11.2024
Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հակաարցախյան նոր արշավ է նախապատրաստում. ՄԱՄՈՒԼ
prev Նախորդ նորություն

Ստոլտենբերգը Երևանին գուժում է Կիևի, Խարկովի, Օդեսսայի ճակատագիրը

Երբ Ստոլտենբերգը Երևանում ասում է «ողջունում եմ Ձեր համերաշխությունը Ուկրաինայի հետ», նկատի ունի, որ ողջունում է մեր և Ուկրաինայի համերաշխ ճակատագրերը։ Այս մասին Տելեգրամի իր ալիքում գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը:


"Բաքվում նա նման բան իրեն թույլ չի տալիս ասել, որովհետև անմիջապես պատասխան կստանար։ Իսկ Երևանին գուժում է Կիևի, Խարկովի, Օդեսսայի ճակատագիրը։

Կա մի ճանապարհ՝ դա թույլ չտալու. պարզապես պետք է տեր կանգնել երկրին։ Մեր երկրին պետք է դեէսկալացիա՝ երկրի սահմաններին և երկրի ներսում",- գրել է Հովհաննիսյանը։


VERELQ-ը հիշեցնում է, որ Երևանում Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարեց. 


"Ողջունում եմ ՀՀ համերաշխությունը Ուկրաինայի հետ և բոլոր գործընկերներին կոչ անում իրենցից կախված անել ամեն ինչ, որպեսզի Պուտինը չհաղթի իր ագրեսիայի պատերազմում":