8.09.2025
ԿԲ-ը իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25%-ով
prev Նախորդ նորություն

Նախարար. Հայաստանից այս տարվա արտահանման աճը եղել է ռեկորդային

Նախորդ տարվա համեմատ Հայաստանը տարվա արդյունքներով կարձանագրի շուրջ 21 տոկոս արտահանման ծավալների աճ: Չորրորդ եռամսյակում այդ աճ, ըստ կանխատեսումների, կկազմի առնվազն 25 տոկոս: Այս մասին ասուլիսում հայտարարեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:

Հայաստանից այս տարվա արտահանման աճը եղել է ռեկորդային, բայց, այնուամենայնիվ, այդ ցուցանիշները չեն գոհացնում: Կայուն տնտեսական աճ ապահովելու համար պետք է միջնաժամկետ հատվածում ամբողջ ներուժը ներդնենք, որպեսզի ՀՆԱ-ի մեջ արտահանման ծավալները կազմեն առնվազն 40-50 տոկոս»,- ասաց նախարարը:

Կարայանի խոսքով՝ Հայաստանն ունի ցածր արտահանման ներուժ հարևան երկրների նկատմամբ, առկա է անգամ չօգտագործված ներուժ: Շարունակում է խնդրահարույց լինել արտահանման կենտրոնացման մեծ աստիճանը՝ ինչպես շուկաների, այնպես էլ ապրանքների, այդ նպատակով փորձելու են դիվերսիֆիկացնել արտահանումը՝ ըստ երկրների և ըստ ապանքնատեսակների:

Արտահանման աճը ապահովել են հայկական ապրանքատեսակները, ըստ այդմ՝ տարին ամփոփում ենք արդյունաբերության ոլորտի 7 տոկոս աճով։ Նախարարը նշեց, որ աճել են արտահանման ծավալները դեպի ԵՄ և աշխատանքներ են տարվում արտահանման ծավալները ԵՄ շուկաներ ավելացնելուն ուղղված.

«Դա կարևորագույն քայլերից մեկն է»,- հավելեց նախարարը:

Մամուլի տեսություն. ՀՀԿ-ականները փորձում են ԱԺ ընտրություններում համամասնական ցուցակում իրենց մարդկանց ներդնել
Հաջորդ նորություն next
 Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը
04.09.2025
Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը