26.11.2024
Չինական «GSAFETY» ընկերությունը պատրաստ է ներդրումներ կատարել Հայաստանում
prev Նախորդ նորություն

ԼՂՀ ՊՆ. Հակառակորդը կիրառել է ինքնաձիգեր և գնդացիրներ

Դեկտեմբերի 16-ի լույս 17-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը համեմատաբար հանգիստ է եղել: Հակառակորդն առաջնագծի տարբեր հատվածներում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ երեք տասնյակ անգամ՝ հիմնականում կիրառելով ինքնաձիգեր և գնդացիրներ /շուրջ՝ 350 կրակոց/:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները՝ առանց պատասխան գործողությունների դիմելու, շարունակել են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: