26.11.2024
Մամուլի տեսություն. Սեյրան Օհանյանին ջանում են տեղավորել ՀՀԿ համամասնական ցուցակում
prev Նախորդ նորություն

Կառավարությունը հստակեցնում է պետգույքի մասնավորեցմանը ենթակա առևտրային կազմակերպությունների ցանկը

Ներդրումների ներգրավումը խրախուսելու, աշխատատեղեր ստեղծելու, մատուցվող ծառայությունների որակը էականորեն բարձրացնելու նպատակով ՀՀ մի շարք նախարարներին և մարզպետներին հանձնարարվել է երեքշաբաթյա ժամկետում պետգույքի կառավարման վարչության հետ համատեղ քննարկել և ներկայացնել պետական մասնակցության այն առևտրային կազմակերպությունների ցանկը, որոնք անհրաժեշտ է ընդգրկել պետգույքի մասնավորեցման ծրագրում: Հանձնարարականն այսօրվա կառավարության նիստում հնչեցրեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Վարչապետն ընդգծեց՝ այսուհետ առանձնացված ընկերությունների հետագա հնարավոր մասնավորեցումը պետք է ունենա միայն հստակ ծրագրային ուղղվածություն: Կարեն Կարապետյանը պետգույքի կառավարման վարչության պետին նաև հանձնարարեց ամփոփել ներկայացված առաջարկությունները, մասնավորապես փոփոխություններ կատարել ՀՀ օրենքի նախագծում մասնավորեցման մասով և մեկ շաբաթյա ժամկետում ներկայացնել կառավարության աշխատակազմ: