26.11.2024
ԼՂՀ ՊՆ. Հակառակորդը Հորադիզի ուղղությամբ 82 մմ-ոց ականանետերից 14 անգամ արկակոծել է հայկական դիրքերը
prev Նախորդ նորություն

Բակո Սահակյանն ասել է, թե երբ Արցախի Սահմանադրության նախագիծը կդրվի հանրաքվեի

Սահմանադրական բարեփոխումները ժամանակի պահանջ են և կրում են օբյեկտիվ բնույթ՝ նպատակ ունենալով էլ ավելի ամրապնդելու Արցախում մարդու հիմնական իրավունքներն ու ազատությունները, ժողովրդավարությունը և իրավունքի գերակայությունը, կատարելագործելու իշխանության ճյուղերի հավասարակշռումը, բարձրացնելու պետական կառավարման արդյունավետությունը: Այս մասին հրավիրված ասուլիսում հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:

Նախագահը բավարար է գնահատել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի իրականացրած մեծածավալ աշխատանքը, հավելելով, որ ներկայացված նախագիծը հիմնականում տալիս է մեր հանրային ու քաղաքական մտածողության մեջ շրջանառվող հարցերի պատասխանները:

Բակո Սահակյանի խոսքով՝ որոշակի խմբագրական աշխատանք իրականացնելուն պես, ինչպես նախատեսված է գործող Սահմանադրությամբ և օրենքներով, Սահմանադրության նախագիծը կուղարկվի Ազգային ժողով՝ խորհրդարանի հավանությունը ստանալու համար, ինչից հետո միայն հնարավոր կլինի խոսել այն հանրաքվեի դնելու ժամկետների մասին: