26.11.2024
ԱԳՆ. Պետք է անշեղորեն կատարվեն Վիեննայի և Պետերբուրգի պայմանավորվածությունները
prev Նախորդ նորություն

ԼՂՀ ՊՆ. Հակառակորդը Հորադիզի ուղղությամբ 82 մմ-ոց ականանետերից 14 անգամ արկակոծել է հայկական դիրքերը

Դեկտեմբերի 11-ի լույս 12-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային /Հորադիզ/ ուղղությամբ տեղակայված իր հենակետերից հակառակորդը 82 մմ-ոց ականանետերից 14 անգամ արկակոծել է հայկական դիրքերը: ԼՂՀ ՊՆ-ից հաղորդում են, որ նշված ժամանակահատվածում, ադրբեջանական զինուժը առաջնային գծի մի շարք հատվածներում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 30 անգամ`հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով ավելի քան 400 կրակոց:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և հակազդիչ քայլերի դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Այս պահի դրությամբ շփման գոտու ողջ երկայնքով իրադրությունը համեմատաբար հանգիստ է:

Նշենք, որ հակառակորդը հանգստյան օրերին բավականին ակտիվ է եղել: Այդպես, դեկտեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղության ողջ երկայնքով հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ ինքնաձիգերից, գնդացիրներից, «ՈՒՏՅՈՍ» տիպի զենքից և դիպուկահար հրացաններից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 40 անգամ, հայկական դիրքերի վրա արձակելով ավելի քան 700 կրակոց:

Մարտունու պաշտպանական բնագծում ադրբեջանական զինուժը 32 անգամ կիրառել է նաև հաստոցավոր ավտոմատ նռնականետ /ՀԱՆ-17/ և 60 մմ-ոց ականանետ /8 արկ/:

Ի պատասխան հակառակորդի սադրիչ գործողությունների, ՊԲ առաջապահ ստորաբաժանումները Մարտունու ուղղությամբ ձեռնարկել են ընդամենը երկու հակազդիչ քայլ և շփման գոտու ամբողջ երկայնքով շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: