28.11.2024
Սիրիայում մեր քաղաքականությունը համընկնում է ՌԴ դիրքորոշման հետ. Չավուշօղլու
prev Նախորդ նորություն

Թուրքիայի խորհրդարանը վավերացրել է ՌԴ հետ կնքած «Թուրքական հոսքի» համաձայնագիրը

Թուրքիայի խորհրդարանն ընդունել է «Թուրքական հոսք» գազատարի կառուցման նախագծի վերաբերյալ Ռուսաստանի հետ կնքած համաձայնագրի վավերացման օրենքը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Փաստաթղթի վավերացման օգտին քվեարկել է 120 պատգամավոր, 7-ը՝ դեմ, 6 պատգամավոր ձեռնպահ է մնացել:

Վավերացումից հետո օրենքը պետք է ստորագրի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, եւ այն ուժի մեջ կմտնի Resmi gazete պաշտոնական պարբերականում հրապարակվելուց հետո:

Ռուսաստանը եւ Թուրքիան «Թուրքական հոսք» նախագծի իրականացման միջկառավարական համաձայնագիրը ստորագրել են հոկտեմբերի 10-ին: Փաստաթղթով նախատեսվում է Սեւ ծովի հատակով անցնող մագիստրալային գազատարի երկու ճյուղերի կառուցում՝ յուրաքանչյուրը 15,75 մլրդ խորանարդ մետր հզորությամբ: Մեկ ճյուղով գազը կմատակարարվի թուրքական շուկա, երկրորդով՝ Թուրքիայի տարածքով եվրոպական երկրներ: