23.06.2025
Անկարան թույլ չի տա քրդերին միջանցք ստեղծել Սիրիայի հյուսիսում
prev Նախորդ նորություն

Սիրիայում մեր քաղաքականությունը համընկնում է ՌԴ դիրքորոշման հետ. Չավուշօղլու

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ իր երկիրը Սիրիայում վարում է այնպիսի քաղաքականություն, որը համընկնում է ռուսականին: Այս մասին հաղորդում է Interfax-ը։

«Մենք այսուհետ ևս կշարունակենք այնպիսի քաղաքականություն, որը հակամարտությանը քաղաքական լուծում գտնելու հարցերում ներդաշնակ է և համընկնում է Ռուսաստանի դիրքորոշմանը ու ենթադրում է մարդասիրական օգնության տրամադրում»,- հայտարարել է Չավուշօղլուն ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը։

Չավուշօղլուն միևնույն ժամանակ նշել է, որ Թուրքիայի քաղաքականությունն անփոփոխ է։

ՌԴ ԱԳ նախարարն իր հերթին նշել է, որ կողմերը համակարծիք են Սիրիայում ռազմական գործողությունները որքան հնարավոր է շուտ դադարեցնելու հարցում։
Թուրքիայի խորհրդարանը վավերացրել է ՌԴ հետ կնքած «Թուրքական հոսքի» համաձայնագիրը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Sputnik
23.06.2025
ՌԴ հատուկ ծառայությունները Սուքիասյանին կապում են ադամանդների մաքսանենգության հետ