26.11.2024
Սերժ Սարգսյան. ՀՀԿ առաջնահերթ խնդիրն է՝ 2017-ին կազմակերպել ու անցկացնել անբիծ ընտրություններ
prev Նախորդ նորություն

ԼՂՀ ՊՆ. Հանգստյան օրերին հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 2500 կրակոց

Հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 110 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 2500 կրակոց:

ԼՂՀ ՊՆ-ից հայտնում են, որ շփման գծի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (1 արկ), ձեռքի հակատանկային (2 արկ) ու հաստոցավոր ավտոմատ (5 արկ) նռնականետեր:

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը` անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործղությունների: