24.04.2025
Ախոյան. Դժվար Աթեշյանը հաջողի` իր քծնանքը նաև Էրդողանին էր վնաս
prev Նախորդ նորություն

Վիգեն Սարգսյանը «1000 դրամ» նախաձեռնությունը քննարկել է մտավորականության հետ

Մարտական գործողությունների ընթացքում և մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների զոհվելու կամ հաշմանդամություն ստանալու դեպքում պետական ապահովագրական վճարի ավելացման ծրագրի ներկայացման նպատակով անցկացվող հանրային քննարկումների շրջանակում նախօրեին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ՊՆ վարչական համալիրում հանդիպել է մտավորականության ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ընթացքում տեսակետներ և կարծիքներ են փոխանակվել առաջարկվող ծրագրի ներդրման նպատակահարմարության, կիրառման և արդյունավետ կառավարման մեխանիզմների ձևավորման, զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին աջակցելու հասարակության պատրաստակամության, թափանցիկ վերահսկման անհրաժեշտության և այլ հարցերի մասին:

Հանդիպման մասնակիցներն ընդգծել են նման ձևաչափով քննարկումների կարևորությունը, նշելով, որ այն հնարավորություն է տալիս ամբողջական տեղեկատվություն ստանալ քննարկվող նախաձեռնության վերաբերյալ, ինչպես նաև ներկայացնել հանրության տարբեր տեսակետները:
Freedom House. Հայաստանը ազատ համացանց ունեցող երկիր է
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար