19.04.2025
Զախարովա. Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվի բանակցությունների ընթացքում
prev Նախորդ նորություն

Ֆրանսիայի ԱԳՆ. Փարիզը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը

Ֆրանսիան չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Այդ մասին APA–ին հայտնել են Ֆրանսիայի ԱԳՆ–ի մամուլի ծառայությունից։

«Ֆրանսիան չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Մենք շարունակում ենք ջանքեր գործադրել հակամարտության քաղաքական կարգավորման ուղղությամբ`ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական առաքելության շրջանակներում», –նշել են Ֆրանսիայի ԱԳՆ–ում։

Մինչ այդ, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ ՌԴ–ն, ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահներն, ինչպես նաև ՀՀ–ն չեն ճանաչում Լեռնային Ղարապաղը որպես անկախ պետություն։

Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվի բանակցությունների ընթացքում։ Ըստ Զախարովայի՝ Լեռնային Ղարաբաղի վերանվանումն ոչ մի կերպ չի անդրադառնա ռուսաստանյան դիրքորոշման վրա`կապված ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ։

Զախարովան հավելել է, որ համանախագահների հետ միասին նրանք շարունակելու են միջնորդական աջակցություն ցուցաբերել ղարաբաղյան հակամարտության կողմերին`առկա մշակումների հիման վրա։
Ծոցի երկրների հետ հարաբերությունների ամրապնդումը կարևոր է, քանզի Ադրբեջանն ավելի շահեկան դիրքերում է
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար