19.04.2025
Սերժ Սարգսյանը շնորհավորել է Դոնալդ Թրամփին
prev Նախորդ նորություն

Զախարովա. Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվի բանակցությունների ընթացքում

ՌԴ–ը, ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահներն, ինչպես նաև ՀՀ–ը չեն ճանաչում Լեռնային Ղարապաղը, որպես անկախ պետություն։ Այդ մասին АПА–ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվի բանակցությունների ընթացքում։ Ըստ նրա, Լեռնային Ղարաբաղի վերանվանումն ոչ մի կերպ չի անդրադառնա ռուսաստանյան դիրքորոշման վրա`կապված ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ։

Զախարովան հավելել է, որ համանախագահների հետ միասին նրանք շարունակելու են միջնորդական աջակցություն ցուցաբերել ղարաբաղյան հակամարտության կողմերին`առկա մշակումների հիման վրա։
Ֆրանսիայի ԱԳՆ. Փարիզը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար