29.11.2024
Թուրքիան նպատակ ունի մինչև 2023թ. Ադրբեջանի հետ առևտրաշրջանառությունը հասցնել 15 մլրդ դոլարի
prev Նախորդ նորություն

The Times. Ռուսաստանը պատրաստվում է հարձակվել Հալեպի վրա

Բրիտանական The Times պարբերականը հաղորդում է, որ Ռուսաստանը մտադիր է հարձակվել սիրիական Հալեպ քաղաքի վրա, որի մի մասը գտնվում է գրոհայինների վերահսկողության ներքո։ Այս մասին թերթը գրում է՝ վկայակոչելով հետախուզության ոլորտի իր աղբյուրներին։

Թերթի տվյալներով՝ Կրեմլը կարող է օգտվել Վաշինգտոնի արտաքին քաղաքական ակտիվության նվազումից՝ կապված երկրում նախագահական ընտրությունների հետ և գրավել Հալեպը։ Դրանից հետո Մոսկվան փաստի առաջ կկանգնացնի ԱՄՆ նորընտիր նախագահին։ Պարբերականը Հալեպի վրա հարձակումը կապում է ռուսական «Ծովակալ Կուզնեցով» ավիակիրը Սիրիայի ափերի մոտ տեղակայելու հետ։