29.11.2024
The Times. Ռուսաստանը պատրաստվում է հարձակվել Հալեպի վրա
prev Նախորդ նորություն

Քլինթոնը Սիրիայում ռազմական բախում կհրահրի Մոսկվայի հետ. Թրամփ

Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը ձգտում է Վաշինգտոնին Մոսկվայի հետ ռազմական հակամարտության մեջ ներքաշել Սիրիայում, ինչը կարող է հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահական ընտրությունների հանրապետական թեկնածութ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 31-ին Միչիգան նահանգում ընտրողների հետ հանդիպմանը:

«Հիլարին ու նրա կրախի մատնված վաշինգտոնյան իսթեբլիշմենթը 6 տրլն դոլար են ծախսել Մերձավոր Արևելքում պատերազմների վրա, և այժմ այնտեղ իրադրությունն էլ ավելի վատ է, քան նախկինում։ Այժմ Հիլարին ցանկանում է իսկական պատերազմ սկսել Սիրիայում՝ հակամարտության մեջ մտնելով միջուկային զենք ունեցող Ռուսաստանի հետ, ինչը կարող Է մեզ ներքաշել երրորդ համաշխարհային պատերազմի մեջ»,- ընդգծել է միլիարդատերը։