29.11.2024
Մոսկվան օգնություն է խոստացել Դամասկոսին՝ ի պատասխան արևմտյան պատժամիջոցների
prev Նախորդ նորություն

Թուրքիան նպատակ ունի մինչև 2023թ. Ադրբեջանի հետ առևտրաշրջանառությունը հասցնել 15 մլրդ դոլարի

Թուրքիան նպատակ ունի մինչև 2023 թվականը Ադրբեջանի հետ առևտրաշրջանառությունը հասցնել 15 միլիարդ դոլարի։ Այդ մասին Trend–ին հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի նորանշանակ դեսպան Էրքան Օզորալը։

Նրա խոսքով, դա Թուրքիայի գլխավոր նպատակներից մեկն է։ Ըստ դեսպանի, 25 տարվա ընթացքում Թուրքիան ու Ադրբեջանն իրականացրել են Բաքու–Թբիլիսի–Էրզրում գազատարն ու Բաքու–Թբիլիսի–Ջեյհան նավթամուղը։

Օզորալը նշել է, որ այժմ իրականացման փուլում է Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթգիծն ու TANAP գազամուղը։