29.11.2024
Քաղաքագետ. Վրաստանում ընտրությունների ելքի վրա ազդելու է կոմպրոմատների պատերազմը
prev Նախորդ նորություն

Բաքուն մտադիր է բալիստիկ հրթիռների արտադրության տեխնոլոգիաներ գնել

Ադրբեջանը մտադիր է փոքր հեռահարության բալիստիկ հրթիռների արտադրության տեխնոլոգիաներ գնել: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ռազմարդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը:

«Մենք բանակցում ենք աշխարհի առաջատար ընկերությունների հետ` Ադրբեջանում 280 կմ հեռահարության բալիստիկ հրթիռների արտադրության տեխնոլոգիաներ կիրառելու շուրջ»,-ասել է Ջամալովը լրագրողների հետ զրույցում, հայտնում է «Ինտերֆաքս-Ադրբեջանը»:

Նա նշել է, որ այժմ Ադրբեջանն աշխատում է ռազմական նշանակության 125 նոր անվանումների ստեղծման վրա: «Գերակա նախագծերի թվում են «օդ-ցամաք», «օդ-օդ», «ցամաք-ցամաք» համակարգերի հրթիռների մշակումը»,-ասել է նախարարը: