29.11.2024
«Ռուսաստանի ուղղաթիռներ» ընկերությունն Ադրբեջանում բացում է ուղղաթիռների վերանորոգման կենտրոն
prev Նախորդ նորություն

Քաղաքագետ. Վրաստանում ընտրությունների ելքի վրա ազդելու է կոմպրոմատների պատերազմը

Վրացական երազանքի ու Միացյալ ազգային շարժման նախընտրական քարոզարշավը այս պահին հետաքրքիր է նրանով, որ կուսակցություններն իրար դեմ մեղադրանքներ են առաջադրում: Այդ մասին հայտարարել է Վրաստանի զարգացման հետազոտական ինստիտուտի փորձագետ Գիյա Խուխաշվիլին:

Նա նշել է, որ իրենք ականատես են Վրացական երազանքի ու Միացյալ ազգային շարժման փոխադարձ մեղադրանքներին, սակայն նախընտրական քարոզարշավի մընթացքում ոչ մի առանձնակի բան տեղի չի ունենում, փոխանցում է kavkaz-uzel կայքը:

Քաղաքագետ նշել է, որ Վրաստանում ընտրությունների արդյունքների վրա կարող է ազդել կոմպրոմատների պատերազմը:

Ըստ նրա, Վրացական երազանքի ու Միացյալ ազգային շարժումն հասարակության շրջանում շատ ցածր վարկանիշ ունեն ու կուսակցություններն օգտագործելու են բոլոր հնարավոր մեթոդները:

Քաղաքագետ Թորնիկե Շարաշենիձեն հայտարարել է, որ հաջորդ խորհրդարանում տեղ են գտնելու Վրացական երազանքն ու Միացյալ ազգային շարժումը:

Ըստ նրա, ընդդիմադիր Ազատ դեմոկրատներն ու Պաատա Բուրչուլաձեի դաշինքը միմյանցից ձայներ են խլելու: Նա կանխատեսել է, որ խորհրդարանական ընտրություններին մի փոքր առավելությամբ կհաղթի Վրացական երազանքը՝վարչական ռեսուրսի ու այն հանգամանքի շնորհիվ, որ հասարակությունը չի ցանկանում Միացյալ ազգային շարժման վերադարձը: