29.11.2024
Բաքուն մտադիր է բալիստիկ հրթիռների արտադրության տեխնոլոգիաներ գնել
prev Նախորդ նորություն

Ադրբեջանի բանակը կհամալրվի սեփական արտադրության «կամիկաձե» անօդաչու թռչող սարքերով

Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի զինված ուժերը հոկտեմբերին կսկսեն համալրվել «Հարված» տիպի կամիկաձե-անօդաչուներով: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության «Շարգ» արտադրական միավորման գլխավոր տնօրեն Իլգար Նազարովը:

«Մենք արդեն իսկ սկսել ենք փորձարկումներ իրականացնել: Այն (անօդաչու թռչող սարք) կոչվում է «Հարված» և պարունակում է երկու կիլոգրամանոց բեկորային լիցք: Պայմանագիրը կնքված է: Առաջին մատակարարումները կիրականացվեն հոկտեմբերին»,- ասել է նա:

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ու պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը սեպտեմբերի 27-30-ը Բաքվում անցկացվող ADEX-2016 ռազմական ցուցահանդեսի շրջանակներում հուշագիր են ստորագրել բանակը տեղական արտադրության անօդաչու թռչող սարքերով համալրելու մասին:

Ադրբեջանի ՊՆ-ի կայքի հաղորդմամբ՝ զինվորականները մոտ ժամանակներս պետք է ստանան նոր «կամիկաձ» տիպի և հետախուզական-դիտորդական բնույթի հարյուրավոր անօդաչու թռչող սարքեր: