25.11.2024
Մինասյան. Իմ և վարչապետ Կարեն Կարապետյանի միջև լարվածություն չկա
prev Նախորդ նորություն

Նավասարդյան. «Իսկանդերը» մերն է և դրանում երկու կարծիք լինել չի կարող

«Իսկանդերը» մերն է և դրանում երկու կարծիք լինել չի կարող: Այս մասին ասուլիսում հայտարարել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը՝ անդրադառնալով մամուլի այն հրապարակումներին, թե ՀՀ Անկախության 25-ամյակի զորահանդեսին ցուցադրված զինտեխնիկան ամբողջությամբ Հայաստանին չի պատկանում:

Նա նշել է, որ «Իսկանդերը» հոգեբանական նշանակություն ունի և դրա ձեռքբերմամբ Հայաստանը մտել է Ռուսաստանի միջուկային պաշտպանության հովանոցի տակ: բացի այդ, «Իսկանդերը» զսպող միջոց է և հնարավոր էսկալացիայի ժամանակ կարող է չօգտագործվել: Բայց միանշանակ է, որ նման զենքի օգտագործումը վերջ կդնի գոյություն ունեցող բոլոր հարաբերություններին:

«Ո՛չ Լեռնային Ղարաբաղի, ո՛չ Հայաստանի և ո՛չ էլ Ադրբեջանի հարց այսպիսով չի լուծվի: Դա մեծ պատերազմի սկիզբ կլինի», – ընդգծել է նա:

Բանախոսը նաև կարծիք է հայտնել, որ Ադրբեջանը «Իսկանդերը» չի ստանա, քանի որ այն տրվում է միայն այն գործընկերոջը, ում 100 տոկոսով վստահում են: Իսկ թեև Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները վերջին շրջանում զարգանում են, բայց, շեշտել է Նավասարդյանը, Ադրբեջանի նկատմամբ 100 տոկոսանոց վստահություն Ռուսաստանը չունի: