22.04.2025
Նավասարդյան. «Իսկանդերը» մերն է և դրանում երկու կարծիք լինել չի կարող
prev Նախորդ նորություն

ԱԺ նախագահ. Դաշնակցությունը կպահպանի իր 3 պորտֆելները նոր կառավարության կազմում

Դաշնակցությունը դուրս չի գալու կոալիցիայից: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը՝ նշելով, որ վարչապետը իր փոխարեն այդ պաշտոնում այլ թեկնածու ունի:

«Վարչապետը նոր դիրքում, նոր խնդիրների մասով այլ անձի տեսնելու ցանկություն է հայտնել: Իսկ ինձ եղել է առաջարկ՝ այլ ուղղությունների վերաբերյալ»,- ասել է նա:

Իր հերթին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է, որ Դաշնակցությունը կպահպանի իր 3 պորտֆելները նոր կառավարության կազմում:

«Կարծում եմ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը կնշանակվի բնապահպանության նախարար»,- կարծիք է հայտնել Սահակյանը։

Նա նաև նշել է, որ նոր Կառավարության կազմավորման գործընթացի շրջանակում հիմնականում փոփոխությունները կատարվում էին իրենց (ՀՀԿ) նախարարների շրջանակներում:
Բացահայտվել է անդրազգային
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան