25.11.2024
Անադոլու.
prev Նախորդ նորություն

Չավուշօղլու. Ռուսաստանին վախեցնելու կամ նվաստացնելու Արևմուտքի փորձերն իրատեսական և խելամիտ չեն

Ռուսաստանին վախեցնելու կամ նվաստացնելու Արևմուտքի փորձերն իրատեսական և խելամիտ չեն: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն:

Նրա կարծիքով՝ արևմտյան երկրները դժգոհ են, որ այնպիսի առաջնորդներ, ինչպիսիք Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանն են, իրենց չեն ենթարկվում:

«Ես վաղուց հայտարարել եմ. հզոր Ռուսաստանի հանդեպ նման մոտեցումը ոչ խելամիտ և անիրատեսական է: Ռուսաստանին վախեցնելու, նվաստացնելու, նրա նշանակությունը նվազեցնելու փորձերով չեք կարող ոչնչի հասնել: Նույնն է նաև Թուրքիայի հարցում: Բախվելով Էրդողանի և Պուտինի ուղղամտությանն ու դիմադրությանը՝ նրանք մտահոգվեցին և տագնապեցին: Բայց նրանք պետք է հասկանան, որ մինչև չփոխեն իրենց պահվածքը՝ մշտապես կզգան այդ տագնապը: Արևմուտքը վերջապես պետք է հասկանա դա»,- ասել է Չավուշօղլուն:

Թուրք պաշտոնյայի խոսքով՝ Անկարան ցավում է, որ Եվրոպայում վերջին շրջանում իսլամատյացության և թուրքատյացության աճ է նկատվում:

«Ցավոք՝ Եվրոպայում այլատյացության, իսլամատյացության, թուրքատյացության աճ է նկատվում, ատելություն բոլոր նրանց հանդեպ, ովքեր տարբերվում են ընդհանուր զանգվածից: Այս տրամադրությունների և բազմաթիվ այլ բացասական գործոնների պատճառով Եվրոպայում պոպուլիզմը հասել է շատ բարձր մակարդակի: Սա նկատվում է նույնիսկ քաղաքական այն կուսակցությունների մոտ, որոնք պարտվում են ռադիկալ կուսակցություններին»,- Չավուշօղլուի խոսքերն է մեջբերում Sputnik-ը: