25.11.2024
Փորձագետ. Իրանական ավիաբազան բարձրացնում է ՌԴ-ի ավիահարվածների արդյունավետությունը
prev Նախորդ նորություն

Անադոլու. "Թուրքական հոսքի" իրականացումը կփրկի Թուրքիան գազային սովից

Այն պարագայում, եթե "Հարավային հոսք" նախագիծը կյանքի չկոչվի, ապա սկսած 2019թ.-ից Թուրքիան կարող է լուրջ խնդիրներ ունենալ գազամատակարարման հետ: Այդ մասին Անադոլուի հետ զրույցում հայտարարել է Bozphorus Gaz ընկերության կառավարման խորհրդի ղեկավար Ալի Շենը:

Այդ ընկերությունները ՌԴ-ից Թուրքիա գազ ներկրրող յոթ ընկերություններից մեկն է: Նա նշել է, որ ՌԴ-ը տարեկան տասնչորս միլիարդ խմ գազ է առաքում Թուրքիա: Շենը նշել է, որ 2019թ.-ից դադարեցվելու է գազի տարանցումը Ուկրաինայի տարածքով:

Ըստ նրա, Երկնագույն հոսքը տարանցում է տասնվեց միլիարդ խմ գազ՝ անցնելով Սև ծովում մեծ խորության վրա և Թուրքիան խնդիրների հետ կբախվի, եթե այդ գազամուղի հետ կապված տեխնիկական անսարքություններ առաջանան:

Նա հիշեցրել է Հարավային հոսքի շինարարության կարևորության մասին: Շենի խոսքով, Թուրքիայի ու ՌԴ-ի հարաբերությունները կրում են բազմապլան բնույթ, իսկ ռուբլով ու լիրայով վճարումներ իրականացնելը բխում է երկկողմ շահերից:

Ըստ նրա, իրենց ընկերությունը պատրաստվում է ռուսական կողմի հետ գազի վրա աշխատող էլեկտրակայան կառուցել: